«Իմ քայլ»-ի բախտը բերել է

«Իմ քայլ»-ի բախտը բերել է

Թավշյա հեղափոխությունից հետո, ավելի ստույգ իշխանափոխությունից հետո իմ քայլի դաշինքում, այնուհետ կառավարման համակարգում հաճախ հայտնվեցին մարդիկ, որոնք չունեին ոչ միայն կառավարման փորձ, այլև հրապարակային խոսքում մտքերը ճիշտ շարադրելու և արտահայտելու ունակություն:

Արդյունքում ստացվեց այնպես, որ հաճախ հրապարակային խոսքում արտահայտվեցին մտքեր, որոնք հանրությունը չընդունեց և մերժեց…:

Կարգին Հայկոն իր սև-սպիտակ բաժանարարով, Սասունը Արցախյան գոյամարտի հաղթանակը վերաիմաստավորելով և այլոք հաճախ ստվեր են գցում հանրային կարծիքի վրա և մարդիկ ստիպված փորձում են հասկանալ իշխող խավի արտաբերած խոսքի իմաստը…:

Եվ հենց այստեղ իր թիմակիցներին փորձում է օգնության գալ Նիկոլ Փաշինյանը: Նա, երկար տարիներ լինելով տարբեր թերթերի գլխավոր խմբագիր, փորձում է … խմբագրել և սրբագրել իր թիմակիցների արտահայտած խոսքը և այն ներկայացնել երկրորդ խմբագրությամբ:

Այսքանից հետո ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կա՛մ թիմակիցներին պետք է փոխի, կա՛մ էլ նրանց պետք է արգելի բարձրաձայն հրապարակային խոսք ասել…:

Բոլոր դեպքերում թիմակիցների բախտը բերել է, որ Նիկոլը երկար տարիներ տարբեր թերթերի գլխավոր խմբագիր է աշխատել…:

Շարունակելի:

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ