Ձերբակալվել է նախագահի եղբայրը

Ձերբակալվել է նախագահի եղբայրը

Միացյալ Նահանգներում ձերբակալել են Հոնդուրասի նախագահի եղբորը՝ Խուան Անտոնիո Էրնանդեսին։ Այս մասին հաղորդում է Эхо Москвы ռադիոկայանը։ Նախագահի եղբայրը ձերբակալվել է Մայամի քաղաքում։

Հունդուրասի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն, Հունդուրասի նախագահը արդեն իսկ հայտարարել է, որ ամեն մեկն ինքն է պատասխանատու իր արարքների համար եւ այդ պատասխանատվությունը չի կարող դրվել ուրիշի վրա, ինչը նշանակում է, որ նախագահի եղբոր հանդեպ որեւէ առանձնահատուկ մոտեցում չի ցուցաբերվի, քան այն, ինչ սովորաբար նման դեպքերում է արվում՝ հյուպատոսկաան օգնություն, կատարած իրավախախտումների համար համատեղ բաց ու թափանցիկ քննության անցկացում եւ այլն։