Կրճիկային վնասվածքները վերացնող նոր միջոց է հայտնաբերվել

Կրճիկային վնասվածքները վերացնող նոր միջոց է հայտնաբերվել

Մարդկային օրգանիզմը, ինչպես հայտնի է, տարբեր տրավմաներից հետո լավ վերականգնվելու հատկություն ունի։ Սակայն որոշ հյուստվածքներ իրենց անատոմիական կառուցվածքի պատճառով, դժվարությամբ են վերականգնվում, քանի որ արյան շրջանառությունը այդ հյուսվածքներով քիչ է։ Նման հյուսվածքների շարքին են դասվում կրճիկները։

Շվեյցարացի գիտնականների նոր հայտնագործությունը լուծել է այս խնդիրը եւ այժմ կրճիկային վնասվածքների վերականգնումը եւս հնարավոր է դարձել արագ եւ արդյունավետ իրականացնել։ Այս մասին հայտնում է Phys.org-ը։ Նոր միջոցը ներկայացնում է իրենից հիդրոգել, որը խառնված է մի շարք պրեպարատների հետ, որը վնասված հատվածի վրա քսելով առաջացնում է կրճիկային հյուսվածքների արագ ռեգեներացիա։

Այս հիդորգելի առավելությունը նրանում է, որ 90 տոկոս ավելի լավ է ներկլանվում օրգանիզմի մեջ, քան մնացած համանման բուժամիջոցները։ Հիդրոգելը 90 տոկոս բաղկացած է ջրից, որը կարողանում է պահել տեխնիկական ճնշումը եւ լուրջ դեֆորմացիաները։ Այս հիդրոգելի արդեն զարգացված տարբերակները կարող են բուժել նաեւ կոտրվածքները։