Թեյն ու սուրճը վնաս են հղի կանանց․ ինչո՞ւ

Թեյն ու սուրճը վնաս են հղի կանանց․ ինչո՞ւ

Կոֆեինը հանգեցնում է հղի կանանց մոտ պտղի չափերի փոքրացմանը։ Նման կարծիքի են հանգել իռլանդացի մանկաբարձ-գինեկոլոգները։ Ինչպես հայտնում է American Journal of Clinical Nutrition պարբերականը, մոտ 1000 մայրերի ու նրանց երեխաների տվյալները վերլուծելով, գիտնականները պարզել են, որ հղի կանանց 48 տոկոսի մոտ կոֆեինի հիմնական աղբյուրը եղել է թեյը, իսկ 38 տոկոսի մոտ՝ սուրճը։

Արդյունքում, ամեն 100 միլիգրամ ավելորդ կոֆեինը առաջին եռամսյակում հղիության, պտղի քաշը նվազեցնում է 72 գրամով։ Նվազում է նաեւ պտղի քաշը, հասակը եւ գլխի տրամագիծը։

Ընդորում, այն կանայք, որոնք շատ կոֆեին են օգտագործել 170 գրամով քիչ քաշով երեխաներ են ծննդաբերել, քան այն կանայք, որոնք կոֆեին չեն օգտագործել։