Էյֆելյան աշտարակը փակ կլինի այցելությունների համար

Էյֆելյան աշտարակը փակ կլինի այցելությունների համար

Նոյեմբերի 24-ին, Փարիզի Էյֆելյան աշտարակը փակ կլինի այցելությունների համար։ Պատճառը Մարսյան դաշտում այսօր նախատեսված բողոքի ակցիաներն են։ Այս մասին հայտնում է աշտարակի ղեկավարությունը։ Այն այցելուները, որոնք արդեն իսկ աշտարակ բարձրանալու տոմս էին գնել, խոստացել են էլ-փոստի միջոցով հավելյալ տեղեկացնել։

Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթ է Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել կապված վառելիքի թանկացման հետ կապված կառավարության որոշման հետ։ Ցուցարարները փակել են փողոցներ եւ փորձել են նույնիսկ մուտք գործել նախագահական պալատ։ Իրավապահները կիրառել են ցուցարարների դեմ արցունքաբեր գազ։ Տուժել է 500 մարդ, կա երկու զոհ։