Հատուկ գերհզոր համակարգիչ կստեղծեն՝ Մարս թռիչքի համար

Հատուկ գերհզոր համակարգիչ կստեղծեն՝ Մարս թռիչքի համար

NASA-ն, դեպի Մարս մոլորակ թռիչքի ընթացքում եւ Մարս մոլորակի վրա առաջին շրջանում մարդու վերահսկողությունը իրականացնելու համար նախատեսում է ստեղծել գերհզոր համակարգիչ, որը կկառավարվի հատուկ դրա համար ստեղծված արհեստական ինտելեկտ նեյրոցանցը։ Այս մասին հաղորդում է Science Alert-ը։

Ըստ նախատեսված ծրագրի, մարդու գործողությունները վերահսկելու է HAL 9000 համակարգիչը, որն ունի արհեստական ինտելեկտ, որն իր հերթին կարող է ինքնակրթվել եւ ճանաչել մարդկային խոսքը։ Աշխատանքները ամերիկյան աէրոտիեզերական գործակալության համար իրականացնում է TRACLabs ընկերությունը։

Գիտնականները առաջին փորձարկումները ամփոփելուց հետո հայտարարել են, որ համակարգիչը կարող է կառավարել մարդու գործողությունները ոչ միայն տիեզերանավում կամ Մարս մոլորակի վրա, այլ նաեւ այլ տարածքներում, որոնք մարդու բնականոն կենսագործունեության համար դիտարկվում են անհամատեղելի։