Թմրանյութերի ազդեցությամբ մեքենա վարելը Վրաստանում խստորեն կպատժվի

Թմրանյութերի ազդեցությամբ մեքենա վարելը Վրաստանում խստորեն կպատժվի

Վրաստանում այսօրվանից գործում է օրենք, որի համաձայն մեքենայի վարումը թմրանյութի ազդեցության տակ քրեական պատասխանատվության ենթարկվելու հետեւանքներ է առաջացնում։ Այսինքն, մարդը, ով մեքենայի ղեկին նստում է թմրանյութ օգտագործած, կենթարկվի քրեական պատասխանատվության։ Այս մասին հայտնում է Gruzia online-ը։ Որպես պատիժ նախատեսված է մինչեւ մեկ տարվա ազատազրկում կամ տույժ։ Բացի այդ, անձը երեք տարով կզրկվի տրանսպորտային միջոցի վարման իրավունքից։ Պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանական բաժանմունքները մինչ այս արդեն անցել են հատուկ պատրաստություն եւ հագեցվել Գերմանիայում արտադրված նարկոթեստերով, որոնք տեղում կարող են բացահայտել, թե արդյոք տրանսպորտային միջոցի վարորդը օգտագործել է թմրանյութ, թե ոչ։