Եթե չինացիները մնան Հայաստանում, ո՞վ է նրանց տեղափոխելու 

Եթե չինացիները մնան Հայաստանում, ո՞վ է նրանց տեղափոխելու 

Կառավարության մայիսի 23-ի նիստում որոշում կայացրեց հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Ինչպես հայտնի է՝դրանով երկու երկրների միջև հաստատվում է առանց վիզային ռեժիմ, որով Հայաստանի և Չինաստանի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում: Չինական կողմից նշվել է, որ ՉԺՀ քաղաքացիների դեպի Հայաստանի Հանրապետություն միգրացիայի ռիսկերը բացառվում են՝ հաշվի առնելով ՉԺՀ բնակչության գերակշիռ մասի ապահովված լինելը, իսկ հայկական կողմից փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանն էլ ընդգծել է, որ  միգրացիոն կարգավորումների նպատակով կողմերը պարտավորվում են արագ  և արդյունավետ միջոցներ ձեռնարկել առանց վիզային ռեժիմը չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձի համար։

Նշենք, որ չինական կողմի հայտնած «երաշխիքն» այնքան էլ երաշխիք չէ, քանի որ Չինաստանում առ այսօր հաստատված չէ նվաագույն աշխատավարձ այն պարզ պատճառով, որ Չինաստանի տարբեր նահանգներում բավականաչափ տարբեր կենսամակարդակ է և տատանվում է  ժամում 1120 յուանից  կամ 166․ 88 դոլարից մինչև 1,5 դոլար։  «Սանիտեքում » օրինակ, առնվազն՝ ժամանակ առաջ  Բանգլադեշի Հանրապետությունից 8  մարդ գիշերային ժամերին ավլում էր  Երևանի փողոցները:  Եվ հետևաբար, չինացիների՝ Հայաստանում աշխատանք գտնելու և մնալու հեռանկարն այնքան էլ ֆանտաստիկայի ժանրից չէ։ Պատահական չենք համարում հայկական  պաշտոնական հաղորդագրություններում հայկական կողմի այդ զգուշավոր ընդգծումները, թե ՉԺՀ քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզաների ռեժիմի դյուրացման պայմաններում ներհոսքի ավելացում չի նկատվի, քանի որ օրինակ,  2018թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Չինաստան-Հայաստան այցելությունների սալդոն եղել է բացասական։

2018 ին  Չինաստանը ոչ վիզային  երկողմանի մուտքի արտոնագրի պայմանագիր է ստորագրել  Արաբական Միացյալ էմիրությունների, Բոսնիայի և Հերցովոգինայի Հանրապետության, Բելառուսի և Քաթարի հետ և ներկա պահին Չինաստանը նման համաձայնագրեր ունի 14 երկրների հետ  մոտ 70 երկների հետ միակողմանի և  կամ այլ պարզեցված մուտքի արտոնագրային ռեժիմներ։ Չնայած դրան, Ռուսաստանը, որը  Չինաստանի հետ ունի  իր մի շարք պարզեզված վիզային ռեժիմներ, մասնավորապես, 30 օրյա կարճաժամկետ  այցելությունների և  Վլադիվոստոկ այցելությունների ,  զբոսաշրջային փաթեթների  մասով,, ցայսօր Ռուսաստանն այդ քայլին չի գնացել։ Եվ ցայսօր ռուսաստանյան փորձագիտական շրջանակներում այս առնչությամբ հասարակական բանավեճը շարունակվում է՝ պե՞տք է ունենա Չինաստանի հետ նման պայմանագիր, թե ոչ։
Ընդդիմացողները բերում են տարբեր փաստարկներ  դրանցից մեկն էլ այն է, որ Չինաստանի հետո ոչ արտոնագային ռեժիմը կարող է հանգեցնել չվերահսկվող միգրացիայի։ Երբ ՌԴ -ի սակավամարդ Մերձավոր Արևելքը կհեղեղվի չինացիների կողմից։

Այս մտավախությունների առումով հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է կարգավորում համաձայանգիրն այն քաղաքացիների արտահանձման հարցը, ովքեր չեն կատարում  մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու պայմանները, այսինքն՝ ո՞ր՝ չինական, թե հայկական կողմն է հանձնառու ինքնաթիռով հայրենիք վերադարձնել զանցառու չինացիներին և հայերին։
Ագն-ի կողմից մեզ տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագրի  3-րդ հոդվածի  2-րդ մասն այս առնչությամբ ասում է․/«Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկի պետության քաղաքացիները, ովքեր չեն կատարում մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու պայմանները, ապա Պայմանավորվող կողմերի պետությունները արագ և արդյունավետ միջոցներ են ձեռնարկում այդպիսի քաղաքացիների նույնացման և նրանց՝ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի քաղաքացիության պետության տարածք անվտանգ ու օրինական կերպով վերադարձի համար »։

Սա կարելի է հասկանալ նաև այնկերպ, որ Հայաստանում զանցառու չինացիներին տեղափոխում է հայկական կողմը, Չինաստանում մնացածներին՝ չինականը։ Միգուցե ենթաօրենսդրական մակարդակով այլ կարգավորումներ են լինելու, որոնք բացված չեն համաձայնագրում։ Այսուհանդերձ, 1-ին տարբերակի դեպքում այն Հայաստանի վրա խիստ թանկ է նստելու՝ հաշվի առնելով, որ Երևան-Պեկին (Մոսկվա կամ Դուբայ տրանզիտով) ինքաթիռի մեկ տոմսը՝ մեկ ուղղությամբ շուրջ 800 դոլար է։