Հավատարմության երդում պետությա՞նը, թե՞ անձին

Հավատարմության երդում պետությա՞նը, թե՞ անձին

ՌԴ Ներքին գործերի նախարարությունում  նախապատրաստվում է օրինագիծ, որը Պետդումայում հաստատվելու դեպքում ՌԴ կարող են մուտք գործել միայն այն օտարերկրացիները, ովքեր կստորագրեն «հավատարմության համաձայնանագիր»: Սա վերաբերում է թե զբոսաշրջիկներին, թե աշխատանքի մեկնած միգրանտներին: Այս փաստաթուղթը ստորագրողները պետք է համաձայնեն, որ չեն կարող քննադատել ՌԴ արտաքին եւ ներքին քաղաքականությունը: Բացի այդ, կարգելվի «անփույթ վերաբերմունքը պետության բյուջեի եւ մշակութային արժեքների նկատմամբ, եւ այն ամենը», եւ այն ամենը, ինչը կարող է վնասել Ռուսաստանին: Ինչ խոսք, այս նախաձեռնությունը հակասում է մարդու իրավունքներին եւ ազատ խոսքին, ինչը արդեն իսկ ՌԴ-ում սահմանափակված է: Սակայն, ՌԴ իշխանությունները սրանով, հավանաբար, իրենց երկրի ազգային անվտանգության խնդիրն են լուծում. Ռուսաստանն այսօր ռազմական եւ սառը պատերազմի մեջ է հավաքական Արեւմուտքի եւ ԱՄն-ի հետ: Եվ որպեսզի այդ երկրների  գործակալական ցանցերը չտարածվեն եւ ՌԴ-ն չտանեն ցնցումների՝ ի շահ իրենց աշխարհաքաղաքական  նպատակների, իշխանությունները նման քայլի են գնում: Ցանկացած երկրի իշխանություն պարտավոր է նախ առաջ տանել իր երկրի շահերը եւ ամրապնդել իր երկրի ազգային անվտանգությունը: Պաշտոնական Կրեմլի այս նախաձեռնությունը թույլ չի տա օտար տարրերի ներթափանցումը երկիր եւ կամրապնդի Ռուսաստանի ներքին կայունությունը:

Հավանաբար, Հայաստանին էլ ժամանակին պետք էր նման օրենսդրական նախաձեռնություն, որպեսզի երկիրը չդառնար մի հսկայական «սորոսաբուծարան», որի «արտադրանքը» բնապահպանության, խոսքի ազատության եւ այլ արժեքների քողի տակ հակապետական քարոզչությամբ չհասունացներ գունավոր հեղափոխություն, ինչի հետեւանքներն ծանր նստեցին մեր պետության վրա: Ժամանակին պետք է կասեցվեին Արցախը բեռ համարող քաղաքական կուսակցությունների ու լրատվամիջոցների գործունեությունը, որպեսզի «այդ բեռից» ազատվելն այսօր հասարակության մի հատվածի մոտ բնական չհամարվեր: 

«Հավատարմության համաձայնագիրը»  ստորագրողները պարտավորվելու են հարգել նաեւ «ավանդական արժեքները»՝ կին տղամարդ ամուսնությունը: Մարդու իրավունքների  պաշտպանները, հավանաբար, այս առիթով աղմուկ կբարձրացնեն, թե՝ դրանով սահմանափակվում են մարդու սեռական կողմորոշման իրավունքը:  Սակայն, փաստ է. որ ազնվականական եվրապացիներն արդեն խոստովանում են, որ կրակն են ընկել «ազատ» արժեքների ձեռքը եւ իրենց երեխաների բնականոն մարդկային կյանքը շարունակելու համար ստիպված բնակություն են հաստատում հեռավոր գյուղերում, արվարձաններում, որպեսզի իրենց տղա երեխան տղա մեծանանա եւ ամուսնանա աղջկա հետ, աղջիկները մնան աղջիկ, ամուսնան տղամարդու հետ ու մայրանան: Հիմա արդեն ուշ է ետքայլ անելու համար: ՌԴ-ն այս առումով ազգային -պահպանողական պետական քաղաքականություն է վարում, որպեսզի ԼԳԲՏ քարողչությունը երկրում գլուխ չբարձրացնի: Այս առումով էլ Հայաստանը ժամանակին մեծ  բացթողումներ, ինչի արդյունքում տրասնգենդերը խոսեց ՀՀ ամենաբարձր՝ ԱԺ ամբիոնից… 

«Հավատարմության համաձայնագիրը» առանց վարանելու կստորագրեն այն օտարերկրացիներն ու միգրանտները, ովքեր գնում են ՌԴ աշխատելու՝ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների «խոպանչիները», որոնց նպատակը միայն աշխատելն է, ոչ թե քաղաքականությամբ զբաղվելը կամ ԼԳԲՏ քարոզ անելը: Իսկ մարդիկ, ովքեր չեն ստորագրի, բնականաբար, ՌԴ հատուկ ծառայությունների կողմից կարող են ընկալվել որպես կասկածելի: Իսկ այս պահին, նման մարդկանց մուտքը ՌԴ չի բխում այդ երկրի  շահերից, եւ  իշխանություններն առաջ են տանում իրենց երկրի շահերը, անկախ այն բանից, թե այդ շահերը ոքանով են համընկնում այլ երկրների կամ նրա քաղաքացիների անձնական շահերի հետ…