Խարդախություն՝ ռազմական մատակարարումների հետ կապված

Խարդախություն՝ ռազմական մատակարարումների հետ կապված

OdaTV թուրքական պարբերականի գլխավոր խմբագիր Թոյգուն Աթիլլայի փոխանցման համաձայն, Ուկրաինան քրեական գործ է հարուցել ընդդեմ Թուրքիայի քաղաքացիների, ովքեր ներկայացել են որպես գործարարներ եւ համաձայնել 5 միլիոն դոլարի  ռազմական նշանակության ապրանք վաճառել ուկրաինական կողմին։ Գումարները ստացել են, բայց մատակարարումները չեն իրականացրել։ Ուկրաինական կողմը այս առնչությամբ գանգատ է ներկայացրել թուրքական պատկան մարմիններին։