Հայկ Պապիկյանը նվաճեց արծաթե մեդալ

Հայկ Պապիկյանը նվաճեց արծաթե մեդալ

Իսպանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 74 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը 0:4 հաշվով պարտվեց Գերմանիան ներկայացնող Ստաս Դավիթ Վոլֆին:

Մ23 Եվրոպայի արծաթե մեդալակիրը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր լեհ Ֆաբիան Նիեժետսկիին, 1/4 եզրափակիչում 3:2 հաշվով առավելության էր հասել Ռաուլ Կասոյի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 6:2 հաշվով պարտության էր մաստնել Ասվտրիայի ներկայացուցիչ Մուհամադ Ինշամիևին:

Այսօր Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտեր կանցկացնեն նաև Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Կնյազ Իբոյանը (92 կգ):

Ինչպես տեղեկացնում է ArmSport-am-ը, Հայաստանի հավաքականն ավելի վաղ մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպայի առաջնությունում: Արծաթե մեդալակիր էր դարձել Լևիկ Միքայելյանը (61 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Նարեկ Գրիգորյանը (79 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ):