Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հունվարի 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով: Հունվարի 30-31-ը և փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը և 28-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 27-ի երեկոյան ժամերին, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը և փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: