Պուտինը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին

Պուտինը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ռուս-ամերիկյան հարաբերություններին։ Ըստ НТВ-ի փոխանցման, Միացյալ Նահանգները պետք է իրենք որոշեն, թե ուզում են արդյոք հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Ըստ Պուտինի՝ Մոսկվան երկխոսության պատրաստ է, եթե ամերիկացիների ուզածը դա է։ «Չեն ցանկանա, կսպասենք, մինչեւ հասունանան»,- նկատել է նախագահ Պուտինը։ Հիշեցնենք, որ ամերիկյան քաղաքական շրջանակներում կրկին շրջանառության մեջ է դրվել Ռուսաստանի դեմ նոր սանկցիաներ սահմանելու մասին օրինագիծ, որը ուղղված է ռուսական բանկերի եւ սուվերեն պարտքի դեմ։