Պաշտոնանկություններ Շիրակի մարզպետարանում

Պաշտոնանկություններ Շիրակի մարզպետարանում

Շիրակի նորանշանակ մարզպետն այսօր աշխատանքից ազատել է Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Հասմիկ Պետրոսյանին: 

Մարզպետի մեկ այլ որոշմամբ Սերգեյ Տոնոյանն ազատվել է Շիրակի մարզպետի օգնականի զբաղեցրած պաշտոնից: Սրանք նորանշանակ մարզպետի առաջին կադրային փոփոխություններն էին: Խոսակցություններ են պտտվում,որ առաջիկայում որոշ պաշտոնյաներ նույնպես կազատվեն պաշտոններից, ամենայն հավանականությամբ աշխատանքից կազատվի նաև փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը,որին կփոխարինի մարզպետի մտերիմ ընկերը: