Կարող է ընդունել միջազգային դատարանի կողմից դատապարտված հանցագործներին

Կարող է ընդունել միջազգային դատարանի կողմից դատապարտված հանցագործներին

Վրաստանը միացել է Հաագայի միջազգային դատարանի կողմից դատապարտված հանցագործներին պատժի կրման համար ընդունող երկրների համակարգին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման տվյալ համակարգին միանալու մասին համաձայնագիրը Թբիլիսիում ստորագրվել է Վրաստանի Արդարադատության նախարարության եւ Միջազգային քրեական դատարանի միջեւ։ Համաձայնագրի համաձայն, նախ Վրաստանը ընդհանուր համաձայնություն է հայտնում Հաագայի տրիբունալով դատապարտված անձանց պատժի կրման համար ընդունող երկրների համակարգին միանալուն, իսկ երկրորդ փուլում արդեն կոնկրետ դատապարտվածների մասով կարող է համաձայնություն հայտնել կամ մերժել, պատժի կրման համար իր տարածք ընդունելու համար։ Այս առնչությամբ բանակցությունները Վրաստանի եւ Հաագայի Միջազգային քրեական դատարանի միջեւ ընթացել են սկսած 2015 թվականից։ Ներկայումս Հաագայի դատարանը քննում է գործեր կապված Կոնգոյի դեմոկրատական հանրապետության, Ուգանդայի, Սուդանի Կոտ Դ՝Իվուարի եւ Կենտրոնական Աֆրիկյան հանրապետության հետ։