1 միլիոն մարդ պատրաստ է գրոհել ռազմաբազան

1 միլիոն մարդ պատրաստ է գրոհել ռազմաբազան

Ամերիկյան ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ պարտավոր է պաշտպանել «51-րդ զոնա» ռազմաբազան, եթե վերջինիս վրա հարձակում իրականացնի։ Այս մասին հայտարարել է ռազմաօդային ուժերի խոսնակ Լորա Մաքէնդրյուսը։ Նման հայտարարություն արվել է ի պատասխան ամերիկյան հասարակության մեջ տարածված ստորագրահավաքի, որը նախատեսում է գրոհել զորակայանը՝ այլմոլորակայինների տեսնելու համար։ «Դա գործող զորակայան է, որտեղ անցկացվում են ամերիկյան ռազմաօդային ուժերի ուսումնավարժական պարապմունքները։ Մենք որեւէ մեկին խորհուրդ չենք տա ներթափանցել զորակայանի տարածք, որտեղ մենք մարզում ենք մեր զինվորականներին»,- Washington Post-ի փոխանցման համաձայն, ասել է Մաքէնդրյուսը։ Բանն այն է, որ ամերիկյան հասարակության մեջ կա այսպիսի առասպել, թե «51-րդ զոնա»-ում պահվում են ապացույցներ այն մասին, որ Երկիր մոլորակ այլմոլորակայիններ են այցելել եւ «Ֆեյսբուքում» սկսվել է ստորագրահավաք, թե ով է ցանկանում դրանք տեսնել ու պատրաստ է հանուն դրա մուտք գործել ռազմական բազա։