Քաղաքացիները «ՈՒԱԶ»֊ով փակել են դատարանի մուտքը. լուսանկարներ

Քաղաքացիները «ՈՒԱԶ»֊ով փակել են դատարանի մուտքը. լուսանկարներ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դիմաց այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքված, որոնք շրջափակել են դատարանի շուրջբոլորը։ Քաղաքացիները «Ուազ» մակնիշի մեքենայով փակել են դատարանի մուտքը։

Այստեղ է նաեւ ԱԺ «Իմ քայլից» պատգամավոր Հայկ Կոնջորյանը, ՊՎԾ֊ի պետի պաշտոնը նախկինում զբաղեցրած Դավիթ Սանասարյանը։ Նշենք, որ հորդառատ անձրեւ է տեղում, սակայն քաղաքացիների թիվը գնալով շատանում է։