Քաղաքացիները վանկարկում են «Պրիվետ, Ռոբ»

Քաղաքացիները վանկարկում են «Պրիվետ, Ռոբ»

Երեւանի ընդհանուր իրավասությանի դատարանի Ավանի նստավայրի դիմաց շարունակվում է քաղաքացիների կողմից դատարանների շրջափակումը։ 

Քիչ առաջ այստեղ եկավ նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, որը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հնարավոր բախումները կանխելու համար է այստեղ։

Հավաքված քաղաքացիները վանկարկում են «Պրիվետ, Ռոբ»։ 

Հիշեցնենք, որ հենց այս նույն դատարանում դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ որոշվեց փոփոխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը, որից հետո սկսվեցին բողոքի ակցիաներ։