Իմ դատավարությունն ա, թողեք մտնեմ. կրքերը շիկանում են

Իմ դատավարությունն ա, թողեք մտնեմ. կրքերը շիկանում են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրի մուտքը շարունակում է փակ մնալ: Ներս չեն կարողանում մտնել ոչ միայն դատավորներն ու դատարանի աշխատակիցները այլև դատավարության այլ կողմերը: Քիչ առաջ վիճաբանություն տեղի ունեցավ մուտքը փակած քաղաքացիների և դատավարության մասնակից քաղաքացու միջև, վերջինս նշում էր, որ իր դատավարությունն է, սակայն թե ի՞նչ կարգավիճակ ունի, չասաց:

Իր խոսքով՝ տեղյակ չի եղել, որ դատարանները փակ են լինելու, պարզապես ցանկանում է գրանցվել, որ ներկայացել է, սակայն նրան թույլ չտվեցին: