Հայաստանի կրոնական գործիչները ստախոսներ են․ Ալլահշուքյուր Փաշազադե

Հայաստանի կրոնական գործիչները ստախոսներ են․ Ալլահշուքյուր Փաշազադե

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Շեյխ ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ Հայաստանը, Հայ ժողովուրդն ու Հայաստանի կրոնական գործիչները խաբում են Ադրբեջանին ու ստախոսներ են։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ինչպես հայտնում է OXU.az-ը, Փաշազադեն ասել է, որ Դիլգամ Ահմեդովի եւ Շահբազ Գուլիեւի վերադարձի հարցով ինքը բազմիցս է դիմել, սակայն հարցը դեռ չի լուծվել։ «Մենք բազմիցս ենք դիմել Դիլգամ Ահմեդովի եւ Շահբազ Գուլիեւի վերադարձի հարցով, սակայն խնդիրը մինչեւ հիմա դեռ կարգավորված չէ»,- մասնավորապես ասել է Շեյխ ուլ-Իսլամ Փաշազադեն։