Ինչո՞ւ են 360 դրամանոց սիգարետը վաճառում 390 դրամով

Ինչո՞ւ են 360 դրամանոց սիգարետը վաճառում 390 դրամով

Խմբագրություն զանգահարած քաղաքացին մեզ հետ զրույցում նշում է, որ ինքը  ծխող է, նախընտրում է «Մոնտե Կառլո» սիգարետը։

«Տասն օր առաջ «Մոնտե Կառլո» սիգարետը 350 դրամով էր վաճառվում  «Զովք»-ում։ Մեկ այլ տեղ՝ փոքր կրպակում, այն վաճառվում էր 390 դրամով, մի ուրիշ տեղ ես մտնում՝ վաճառվում է 370 դրամով, չորրորդ տեղում վաճառվում է 360 դրամով։ Տեսեք, թե ինչ խորամանկ քայլ են արել։ Կոմիտասի փողոցի  խանութներից մեկում 360 դրամով էր վաճառվում, ուզեցի հինգ հատ գնել, գնեցի, հետո հաշվեցի, տեսա, որ 1950 դրամ են վերցրել, 150 դրամ ավել են վերցրել։ Մեկին խնդրեցի, որ կտրոնը նայի, նայեց, ասաց, որ 390 դրամ  արժե այդ սիգարետը։ Տեսեք, թե ինչ են արել, գրված է, որ 360 դրամ արժե սիգարետը, իսկ կտրոնի վրա՝ 390 դրամ։ Ես չհասկացա, թե ինչու են խաբում։ Մեկը կարո՞ղ է բացատրել, թե ով է այս ամենի համար մեղավոր, սա ի՞նչ խաղ է»,- հարցնում է քաղաքացին։