Անտոնիու Գուտերեշը կոչ է արել պետություններին պաշտպանել եւ առաջ մղել մարդու իրավունքները

Անտոնիու Գուտերեշը կոչ է արել պետություններին պաշտպանել եւ առաջ մղել մարդու իրավունքները

ՄԱԿ անդամ բոլոր երկրները պետք է միավորեն իրենց ուժերրը՝ ամբողջ աշխարհում մարդու իրավունքները պաշտպանելու եւ առաջ մղելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Նա կոչ է արել պետություններին ապահովել անհրաժեշտ ռեսուրսներով ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին, պայմանագրային մարմիններին իրենց առաքելությունն իրականացնելու համար։ Գուտերեշը կոչ է արել նաեւ նոր հանրային պայմանագիր մշակել, որը կարտացոլի հարգանք մարդու իրավունքների հանդեպ եւ պաշտպանություն բոլոր մարդկանց համար։ ԱՄԿ գլխավոր քարտուղարը նաեւ ասել է, որ մարդու իրավունքները պետք է կրեն համընդհանուր բնութ։