Պատգամավորները դատարանում են

Պատգամավորները դատարանում են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրի մուտքը շարունակում է փակ մնալ: Այստեղ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:

Պատգամավոր Նարինե Թուխիկյանի խոսքով իրենք եկել են սադրանքները բացառելու համար և մնալու են մինչև վերջին մարդու հեռանալը: Բուն գործընթացը Թուխիկյանը չցանկացավ մեկնաբանել՝ ասելով, որ ինքը մասնագետ չէ:

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը կոչ արեց փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը, մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ նպատակով է դա արվում: Փաշինյանը խոստացել է հայտարարությամբ հանդես գալ: Դատարանի մուտքի առջև կան նաև դատավորի օգնականներ, սակայն նրանք չեն փորձում մուտք գործել դատարան հնարավոր բախումներից խուսափելու համար: