Ի՞նչ անել, երբ համաձայն չեք սպառած գազի դիմաց վճարի չափի հետ. ՄԻՊ

Ի՞նչ անել, երբ համաձայն չեք սպառած գազի դիմաց վճարի չափի հետ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց գազամատակարարման ոլորտում սպառողների իրավունքների ու պարտավորությունների մասին։

Ուղեցույցը կազմվել է հիմք ընդունելով Պաշտպանի աշխատակազմի դիտարկումները, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքները:

Մասնավորապես, ուղեցույցում անդրադարձ է կատարվել հետևյալ հիմնական հարցերին՝

• Ինչպե՞ս կարող է գազամատակարարող ընկերության բաժանորդը ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները,

• Արդյոք գազամատակարարող ընկերությունն ունի բաժանորդի հարցերին պատասխանելու պարտականություն,

• Որտե՞ղ է տեղադրվում էլեկտրաէներգիայի հաշվիչ սարքը,

• Ո՞ր դեպքում մատակարարն իրավունք ունի ընդհատել կամ դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը,

• Ի՞նչ իրավունքներ ունի մատակարարը բաժանորդի կողմից վճարում չկատարելու դեպքում,

• Ի՞նչ անել, երբ համաձայն չեք գազամատակարարող ընկերության ներկայացրած վճարման հաշիվների հետ,

• Ի՞նչ անել, երբ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքը թվում է կասկածելի,

• Ինչպե՞ս բողոքարկել գազամատակարարող ընկերության գործողությունները,

• Ո՞ր դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանը կքննարկի հարցը և ո՞վ կարող է դիմել Պաշտպանին։