Ինչպես և կանխատեսել էինք՝ Գյուլասարյանը հաղթել է

Ինչպես և կանխատեսել էինք՝ Գյուլասարյանը հաղթել է

Օրերս ՊԵԿ-ում 2 առաջատար պաշտոնների համար փակ մրցույթում, ինչպես և կանխագուշակել էինք, 2 այլ թեկնածուների թվում հաղթել է Միքայել Գյուլասարյանը։

Նա Տավուշի և Լոռու օպեր բաժնի պետ Ռաֆայել Գյուլասարյանի եղբայրն է։ Գրել էինք, որ ՊԵԿ-ը հայտնի է որպես համակարգ, որտեղ աշխատում են իրենց «հարգող» պաշտոնյաների որդիներ, քեռիներ, կանայք, հայրեր և անգամ՝ սանիկներ։

Մամուլը, նաև անանյանական շրջանում, ՊԵԿ պաշտոնյաների բարեկամների մասին բավականաչափ գրել է․ Ռաֆիկ Մաշադյան, Փոքր հարկ վճարողների, կադրերի վարչության պետ Տիգրան Զաքարյանի ազգուտակ՝ փեսաներ, փեսաների քույրեր, որդիներ, քեռի, կին։