Ազգականները ՝ ՊԵԿ-ում ․ կլինի նոր համալրում 

Ազգականները ՝ ՊԵԿ-ում ․ կլինի նոր համալրում 

ՊԵԿ -ը հայտնի է որպես համակարգ, որտեղ աշխատում են իրենց «հարգող» պաշտոնյաների որդիներ, քեռիներ, կանայք, հայրեր և անգամ՝ սանիկներ։ Մամուլը, նաև անանյանական շրջանում, ՊԵԿ պաշտոնյաների բարեկամների մասին բավականաչափ գրել է․ Ռաֆիկ Մաշադյան, Փոքր հարկ վճարողների, կադրերի վարչության պետ Տիգրան Զաքարյանի ազգուտակ՝ փեսաներ, փեսաների քույրեր, որդիներ, քեռի, կին։

Այս տենդենցը շարունակվում է, վերջինը Տավուշի և Լոռու օպերբաժնի պետ Ռաֆայել Գյուլասարյանն է, ում եղբայրը հաղթել է մրցույթի մի քանի փուլում, բնականաբար, կհաղթի նաեւ վերջին փուլում։ Թեեւ ճանաչողները գովեցին, որ արժանի թեկնածու է։ 


Կլինեն մարդիկ, որոնք կհավատան մրցույթների արդար ընթացքին եւ հաղթողների արժանիքներին, մյուսները կկարծեն, թե նման մրցույթներում միշտ հաղթում են պաշտոնյաների հարազատները։ Սա շատ նման է նրան, որ նախկին կոռումպացված Ազգային ժողովներում պատգամավորների հիմնական մասի վճարովի օգնականները իրենց սիրասուն զավակներն էին։ Նրանք էլ, ասում էին, որ իրենց որդին, դուստրը բոլոր դիմողների մեջ ամենախելացին է եղել։