Պետրոս Ղազարյանը մեր միջոցով Հրայր Թովմասյանին հրավիրում է հյուր

Պետրոս Ղազարյանը մեր միջոցով Հրայր Թովմասյանին հրավիրում է հյուր

Հայաստանի հանրային հեռուստաընկերության Լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն, «Այսօր իրականում» հաղորդման վարող Պետրոս Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե ինչ սկզբունքով է առաջնորդվում իր հյուրերին ընտրելիս։ Նկատեցինք, որ Հ1-ին ու նաև իրեն քննադատում են, որ նա մեծ մասամբ եթեր է տրամադրում իշխանության ներկայացուցիչներին, իսկ ընդդմադիրները շատ հազվադեպ են հյուրընկալվում իր հաղորդմանը։

«Բայց անցած շաբաթ էր, Արծվիկ Մինասյանը ոնց որ ընդդիմություն ա, չէ՞․ մեր քննարկման հյուրն էր»,- ասաց նա։

Դե, եզակի օրինակներ կարող են լինել՝ բալանսը պահելու, տպավորություն ստեղծելու համար։

- Բա եթե օրինակները կան, դրանից ավել ի՞նչ պիտի անեինք։

- Էլ ի՞նչ օրինակներ կան, օրինակ՝ ՀՀԿ-ականների, Քոչարյանի թիմակիցներից մարդիկ երբևէ հյուրընկալվե՞լ են Հ1-ում։

- Արփինե Հովհաննիսյանն ա եղել․․․

Ե՞րբ։

- Հիմա օրը չեմ հիշում։ Շատ են եղել և՛ քննարկումներին, և՛․․․

Ձեր հյուրերին միշտ Դո՞ւք եք որոշում, լինո՞ւմ է, որ այլ մարդիկ որոշեն և Ձեզ հետո տեղեկացնեն, և Դուք վերջում իմանաք, որ նման հյուր եք ունենալու։

- Բացառվում ա։

- Այսինքն՝ հյուրերին և հարցերը միայն Դո՞ւք եք որոշում։

- Իհարկե, այո։

- Չկա՞ վերևներից ուղղորդում, հրահանգ, օրինակ՝ տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ի կամ վարչապետի խոսնակի կողմից, որ իրենք որոշեն, թե ով պետք է գա Ձեզ մոտ հյուր, ինչ խոսի։

- Բացառվում ա։ 

Հարցազրույցից րոպեներ անց Պետրոս Ղազարյանը հետ զանգահարեց և առաջարկեց ևս մի միտք ավելացնել իր խոսքում։ «Ես, ճիշտն ասած, մի նյութի հանդիպեցի, որ ասում էին, թե ինչի Հրայր Թովմասյանի հարցազրույցն այլ լրատվականի չենք տվել և մենք չենք էլ տալու։ Բայց մենք որևէ խնդիր չունենք։ Ես Ձեր միջոցով Հրայր Թովմասյանին հրավիրում եմ հյուր, խնդիր չունենք, կարա գա և իր տեսակետները հայտնի»,- ասաց Պետրոս Ղազարյանը։