Ես պաշտոնից կառչած մարդ չեմ. Արտակ Շաբոյան

Ես պաշտոնից կառչած մարդ չեմ. Արտակ Շաբոյան

Երեկ հայտնի դարձավ, որ պաշտոնից հեռանում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, որն այս պաշտոնը զբաղեցրել է մոտ 2010 թվականից, 2015-ին վերանշանակվել է՝ 5 տարի ժամկետով։ Այսինքն, դեռ մեկ տարի կար պաշտոնավարման ավարտին՝ 2020 թվականի մարտի 30-ին։

Երեկ տեղեկացանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ին առաջարկել է ՏՄՊՊՀ նախագահ նշանակել գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին։ 
Ինչպե՞ս եք գնահատում Ձեր ժամկետից շուտ հեռանալը, մեր հարցին Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Ես բազմիցս հայտարարել եմ, որ պաշտոնից կառչած մարդ չեմ, պաշտոնը ինձ համար ծառայել է միմիայն որպես հնարավորություն մեր պետության համար դրական փոփոխություն, առաջընթաց ու նոր ծրագրեր իրականացնելու գործում: Անհամեստություն չի լինի, կարծում եմ, եթե նշեմ, որ այս տարիների ընթացքում լուծել ենք բազմաթիվ խնդիրներ, թե Հայաստանում թե արտերկրում, պաշտպանել տասնյակ գործարարների շահերը՝ նպաստելով թե ներդրումային միջավայրի զարգացմանը և թե մրցակցության խթանմանն ընդհանրապես: Ընդհանրապես պաշտոնը մեծ բեռ է և լուրջ պարտականություն, որը ես նախորդ 10 տարիներին կրել եմ բարձր պատասխանատվությամբ և բարեխղճությամբ»: