Վարչապետի համար 2500 դրամը նորմալ գին է

Վարչապետի համար 2500 դրամը նորմալ գին է

Րոպեներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Գյումրի՝ նոր էլեկտրագնացքով՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ներկայացուցիչների հետ։ Գյումրիի կայարանում նրանց դիմավորեց  քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ շամպայնով, իսկ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը դեռևս Երևանից էր եկել վարչապետի հետ։ Ժամանելուց հետո վարչապետին ծանոթացնում էին վագոնային դեպոյի պատմությանը։

Վարչապետի  խոսքերով էլեկտրագնացքը հարմարավետ է։ Համոզված է, որ երթևեկության ընթացքում շատերը չեն վայելել ճանապարհները,որոնք տեսանելի են գնացքի պատուհանից, և շատ գեղեցիկ  են։ Ամենակարևորը, որ նշեց վարչապետը, նա երբևիցե գնացքով չէր երթևեկել ՀՀ տարածքում, սա առաջին դեպքն էր։

Ուշագրավ է, որ գնի հետ կապված, որը 2500 դրամ է, Փաշինյանը համարեց նորմալ։ Իր խոսքում նշեց, որ գինը վատ չէ, մինչդեռ քաղաքացիներից շատերին մտահոգում է հենց նոր էլեկտրագնացքի թանկ լինելը, քանի որ 2500 դրամը սովորական քաղաքացու գրպանին այդքան էլ հասու  չէ։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրի է այցելել տուրիստական ենթակառույցներին ծանոթանալու նպատակով։

Ի դեպ, քաղաքում եռուզեռ է, ոստիկաններն ամենուր են, դեռ առավոտից առևտրականներին փողոցներից հանում են, պահանջում են մաքրել տարածքները։