ԱԳՆ արարողակարգի ծառայությունը հատուկ կապի սպասարկումը պատվիրակել է անհայտ ՍՊԸ-ի․ ովքե՞ր են «Տոպազ-95»-ի հետևում

ԱԳՆ արարողակարգի ծառայությունը հատուկ կապի սպասարկումը պատվիրակել է անհայտ ՍՊԸ-ի․ ովքե՞ր են «Տոպազ-95»-ի հետևում

ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայությունը» այսօր գնումների համակարգի միջոցով շատ հետաքրքիր ու ուշագրավ պայմանագիր է կնքել ինչ որ անհայտ «Տոպազ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է հատուկ կապի տրամադրման ծառայություններ մատուցել արարողակարգի ծառայությանը։

«Տոպազ-95» ՍՊԸ-ն մասնավորապես 600 հազար դրամի ռադիոկապի միջոցների սպասարկում է իրականացնելու ԱԳՆ-ի համար։ Գնահատելով «Տոպազ» ընկերության մասնակգիտական գործունեությունը, առաջարկած տեխնիկա-կան հատկանիշ-ները, փաստաթղթերը, համապատասխանությունը գնման առարկային, ֆինանխը որոշել է, որ հենց այս ընկերությունը մինչև տարեվերջ պետք է սպասարկի ռադիոկապի միջոցները ՀՀ բարձրագույն ղեկավարության, ԱԺ, ՍԴ նախագահի, ԱԳՆ ղեկավարած պատվիրակությունների, տարատեսակ դիվանագիտական առաքելությունների նախապատրաստման ու իրականացման ժամանակ ռադիոկապը։ Հակսանալի է, որ պետական անվտանգության տեսանկյունից կարևոր այս ծառայության մատակարարին ընտրելից, պետք է խստագույն չափանիշներ կիրառվեն, իսկ մատուցող ընկերությունը գոնե պետք է պետական մասնակցություն ունենա, ՓԲԸ լինի։ Սակայն «Տոպազ-95» ՍՊԸ-ի վերաբերյալ վերաբերյալ որևէ հրապարակային տեղեկություն չկա, բացի հասցեն՝ Բաղրամյան 33, և «Սփյուռ» համակարգում նշված  քաղաքային հեռախոսահամարն ու տնօրենի անունը՝ Սուրեն Բաբանյան։

Մենք ուզում էինք ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ «Տոսպազ-95» -ի մասին, սակայն տնօրեն Սուրեն Բաբանյանը նախ հարցրեց, թե ինչ «հատուկ կապի» սպասարկման մասին է խոսքը, իսկ հետո կտրուկ պատասխան տվեց․ «Մենք ոչ մի տեղեկություն չենք տրամադրում»։ Զարմանալի է, սակայն մեր զանգից հինգ րոպե անց ֆինանսների նախարարության գնումների կայքից ԱԳՆ կնքած պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը ջնջվեց։