Մախաթը պարկում չես թաքցնի

Մախաթը պարկում չես թաքցնի

Ժողովրդական խոսք է՝ մախաթը պարկում չես թաքցնի։ Ժողովրդին, երկրի հասցրած հարվածը ոչ թե մախաթ է, այլ սուր բիզ, որ ամեն մի հայ կրում է իր հոգու պարկում։ Իշխանությունը 44- օրյա պատերազմից հետո բառիս բուն իմաստով մկրատը վերցրել և կտրում է բոլոր այն լեզուները, ովքեր համարաձկվում են երկիրը թշնամուն հանձնած ղեկավարին պիտակավորում տալ։ Մեկին ձերբակալում, մեկի վրա քրեական գործ է, հարուցում, մեկի դեմ կոմրոմատ է հանում, ու մարդիկ՝ իրենց հոգեպարկում ունենալով այդ սուր, ծակող մախաթը, լռում ու տառապում են։

Վերջերս էլ մախաթը թաքցնողին թվում է, թե մախաթը պարկում այնքան լավ է թաքցրել, որ կարող է Հայաստանի պայծառ ապագայի ու խաղաղության խաչմերուկից խոսել, ասֆալտի ու կոյուղագծերի մասին խոսել։ Մարդիկ է՛լ ուշադրություն չեն դարձնում, էլ ներվ չեն քայքայում, թե ինչ է խոսում, մեծ մասը համարյա չի լսում, պարկում շուռումուռ են գալիս, բայց գլուխները չեն հանում, մինչև տեսնեն՝ գլխներին ինչ նոր փորձանք ու ցավ է բերելու։ Բայց որ ասում են՝ մախաթը պարկում չես թաքցնի և մի տեղից գլուխը կհանի, իմաստություն է։ Ո՞վ կպատկերացներ, որ հայաստանցու մախաթը Օսիայում պարկը կծակի։ Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը տեսեք ինչ է ասում․ «Մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը»: Հիշեցնենք, որ նախօրեին ուղիղ եթերում Փաշինյանի հայտարարություն էր արել, որ Հայաստանը աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Բառացի տեսեք թե ինչ է ասում պարկը ծակած մախաթը, Հարավային Օսիայի նախագահը․ 

«Մենք հարգում ենք հայ ժողովրդին, որի հետ ունենք դարավոր բարեկամական հարաբերություններ, բայց մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը, որը դավաճանել է սեփական ժողովրդին, ովքեր օգնության էին սպասում Հայաստանից։ Փաշինյանը համարձակություն չունեցավ ճանաչելու Արցախի անկախությունը, նման քաղաքական գործիչների կարծիքը մեզ չի հետաքրքրում»։

Դավաճանել սեփական ժողովրդին։ Սա ի՞նչ է նշանակում, որն արդեն հիշեցնում են երկրից դուրս։ Նշանակում է Փաշինյանը հիմա էլ նույն բառերն ասողներին թողած, պիտի ձերբակալի Ալան Գագլոևին։ Սա նշանակում է, որ աշխարհաքաղաքական տարբեր կետերից արդեն այս հարցը բարձրացվելու է։ Պարզապես սպասում են «խաղալիքը ձեռքից վերցնեն», նոր բարձրաձայնեն այն, ինչ կապիտուլյացիայից, Արցախի ու Հայաստանի մարտական դիրքերի, տարածքների հանձնումից հետո բարձրաձայնում է հայ ժողովուրդը։ Սա նշանակում է, որ դրսում մտածում են Գագլոևի նման ու հասկանում, որ, ինչպես Օսիայի նախագահն է ասում ՝ «վարչապետը դավաճանել է սեփական ժողովրդին» ։