Ջոկովիչն արձագանքել է իր հասցեին հնչող քննադատություններին

Ջոկովիչն արձագանքել է իր հասցեին հնչող քննադատություններին

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն արձագանքել է այն քննադատություններին, պայմանավորված նրա կողմից կազմակերպված ցուցադրական Adria Tour մրցաշարի հետ։ Հիշեցնենք, որ մրցաշարը վերածվել էր կորոնավիրուսային բռնկման օջախի։ Այն ընդհատվել էր, քանի որ կորոնավիրուս էր հայտնաբերվել մարզիկներ Գրիգոր Դիմիտրովի, Բորնա Չորիչայի, եւ նաեւ՝ Ջոկովիչի եւ մյուսների մոտ։ «Նավը չի խորտակվում, երբ այն ջրի վրա է։ Նավը խորտակվում է, երբ լցվում է ջրով։ Կարեւոր չէ, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Կարեւոր է, թե ինչ է կատարվում մեր ներսում»,- ինստագրամյան իր էջում գրել է Ջոկովիչը։