Որն է աշխարհի ամենահարմարավետ քաղաքը

Որն է աշխարհի ամենահարմարավետ քաղաքը

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան ճանաչվել է որպես մոլորակի ամենից հարմարավետ քաղաքը բնակության համար։ Այս տիտղոսը Վիեննան պահպանում է արդեն 10 տարի շարունակ։ Մոսկվան, օրինակ գտնվող է 231 քաղաքների շարքում 167-րդ տեղում։ Այս մասին հայտնում է Mercer խորհրդատվական ընկերությունը։ Վարկանիշային ցանկը կազմելիս հաշվի են առնվել բնակության պայմանները, տնտեսական, քաղաքական, սոցիալական ֆակտորները, տրանսպորտի, սննդի, կենցաղային ապրանքների եւ ժամանցի որակական ցուցանիշները, կլիման, սոցիալ-մշակութային միջավայրը, կրթական մակարդակը, առողջապահական համակարգի վիճակը։ Երկրորդ տեղում շվեյցարական Ցյուրիխն ու կանադական Վանկուվերն են։ Առավել հարմարավետ քաղաքների տասնյակում են նաեւ Մյունխենը, Օքլենդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը Ժնեւը, Կոպենհագենը, Բազելը։ Վերջին տեղում Բաղդադն է։