Թրամփն ու Էրդողանը քննարկել են ամերիկյան զորքերի՝ Սիրիայից հեռանալը

Թրամփն ու Էրդողանը քննարկել են ամերիկյան զորքերի՝ Սիրիայից հեռանալը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայից ամերիկյան զորակազմի դուրս բերման հարցը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Երկու լիդերները խոսել են նաեւ Սիրիայում տիրող ընթացիկ վիճակի մասին, կարեւորել կարգավորման քաղաքական պրոցեսին աջակցության ցուցաբերումը, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ամերիկյան զորքերի՝ Սիրիայից դուրս բերման մեխանիզմների մասին։