Որտեղի՞ց ՔԿՀ-ում «Wi-Fi» սարքերն ու պլանշետները

Որտեղի՞ց ՔԿՀ-ում «Wi-Fi» սարքերն ու պլանշետները

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հարցրինք, թե պարզվե՞լ է՝ ինչ ճանապարհով են քրեակատարողական հիմնարկ մտել «Wi-Fi»-ի սարքերը, պլանշետներն ու բջջային հեռախոսները։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել, որում ասվում էր, որ քրեակատարողական հիմնարկներից մեկում փորված խորշից հայտնաբերվել են «Wi-Fi» սարքեր, պլանշետներ և բջջային հեռախոսներ։ Զեյնալյանը սրա վերաբերյալ 5 օր առաջ ասել էր, որ նշանակվել է ծառայողական քննություն և ամեն բան պարզ կդառնա դրա ավարտից հետո, ուստի այսօր նրան հարցրինք, թե որևէ հանգամանք պարզ դարձե՞լ է, որտեղի՞ց և ի՞նչ ճանապարհով են այդ տեխնիկաները հայտնվել քրեակատարողական հիմնակրում, պատասխանեց, որ պետք  չէ օրվա թեմայից շեղվել, քանի որ դրա հետևանքով անտեսվում է բուն թեման․

«Երբ մենք հիմնական թեմայից շեղվում ենք, հիմնական թեման անտեսվում է, և խոսում ենք հարակից թեմաների վերաբերյալ։ Շատ կարևորելով այսօրվա առարկան՝ ես Ձեր այս հարցին կապատասխանեմ ավելի ուշ այլ հարցազրույցի շրջանակներում, թեև երեկվա իմ ճեպազրույցում ես սրան անդրադարձել եմ»,- ասաց արդարադատության նախարարը։

Նշենք, որ օրվա բուն թեման դատական համակարգի թվայնացման նոր տեխնոլոգիաներն էին, որի մասին նախարարը արդեն խոսել էր։