Մանե Գեւորգյանի աշխատաոճը սպառնալիք է մեր անվտանգությանը

Մանե Գեւորգյանի աշխատաոճը սպառնալիք է մեր անվտանգությանը

Թքած ունենալով Հայաստանի կապիտուլյացիայի համաձայանգրի վրա, որի և ոչ մի կետով նախատեսված չէ Արցախի Հին Թաղլար և Խծաբերդ համայնքների հանձնումը ադրբեջանական կողմին, Ադրբեջանի զինված ուժերը դեկտեմբերի 12-ին մտան նշված երկու բնակավայրեր։
Հայաստանի և Արցախի բարձրագույն իշխանությունները որևէ կերպ չարձագանքեցին թշնամու ոտնձգությանը։ Դեպքից շատ ժամեր անց միայն քնից արթնացավ ՀՀ նախագահն ու կոչով դիմեց ՀՀ Ազգային ժողովին՝արտահերթ նիստ հրավիրելու պահանջով։ Փոխարենը դեպքի մասին խոսոց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը, այն էլ ոչ թե պաշտոնական հաղորդագրությանբ, այլ իր շեֆի պես՝սոցկայքերով։

Լրատվամիջոցների հետ սոցկայքերի միջոցով շփվելը խոսում է այն մասին, որ վարչապետի մամուլի պատասխանատուն հաղորդագրություն գրել չգիտի՝ գործընկերների հետ աշխատում է ֆեյսբուքյան գրառումներով։ Իսկ ֆբ-ը հստակ չափանիշներ չի սահմանում․ կարող ես անգամ ժարգոն կամ հայհոյանք օգտագործել․ մի բան, որ հարազատ է օրվա իշխանությանը։

Անդրադառնալով հարձակման ենթարկված գյուղերին՝ Մանե Գևորգյանը գրել է․ «Ադրբեջանական գյուղերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին։ Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին  խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է։ Հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիսց դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը և այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն»։

Այս գրառմամբ վարչապետի մամուլի քարտուղարը հերթականություն է սահմանել՝ որպես առաջին պատասխանատու մատնանշելով ռուս խաղաղապահին «․․․արժանանա առաջին հերթին ռուս խաղաղապահների արձագանքին․․»։ Բայց Մանե Գևորգյանը չի գրել, թե ովքեր են հաջորդ պատասխանատուները, գուցե Հայաստանի և Արցախի ղեկավարությո՞ւնը, բանակնե՞րը, հատուկ ծառայություննե՞րը․․Մանե Գևորգյանն այդ մասին գերադասել է լռություն պահպանել․ չի անդրադարձել իր շեֆակազմի հանցավոր անտարբերությանը, ինչի հետևանով ամեն օր տարածքներ ենք կորցնում, զոհեր ու գերի տալիս, ակնարկ անգամ չի արել, թե  որտեղ կամ՝ ինչու են թերացել, որն է նրանց մեղքի բաժինը, չի գրել նաև, թե ինչու պետք է իր ղեկավարությունը զերծ մնա պատասխանատվությունից, եթե թշնամին արդեն Հայաստանում է ակտիվացել /այս պարագայո՞ւմ էլ ռուսին մեղադրենք/։ 

Մանե Գևորգյանն ավելի «ճկուն» է գտնվել․ մեղքի ու պատասխանատվության նետն արձակել է խաղաղապահների ուղղությամբ՝ շարունակելով կեղտոտ խաղերը ռուսների նկատմամբ։
Հայաստանի վարչապետի ու Արցախի նախագահի հանցավոր անգործությունն ու ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի վտանգավոր աշխատելաոճը սպառնալիք են դարձել ազգային անվտանգությանը։