Եթե Սյունիքի ուղղությամբ հարձակում լինի, Արցախից հայերը երկու ճակատ կբացեն ու կգան օգնության․ դրա համար են ճնշում Արցախին

Եթե Սյունիքի ուղղությամբ հարձակում լինի, Արցախից հայերը երկու ճակատ կբացեն ու կգան օգնության․ դրա համար են ճնշում Արցախին

Մեր թշնամիների հետ հարցում մեր բախտը մի փոքր բերել է։ Բերել է այն առումով, որ նրանք շատ անկեղծ են։ Նրանք իրենց նպատակների մեջ շատ անկեղծ են, ուղղակի մենք տարբեր փուլերում այդ նմատակներին անլուրջ վերաբերվեցինք։ Նրանք հիմա մեզ ասում են՝ ուզեք, թե չուզեք մենք մեր առջև դրված խնդիրները լուծելու ենք։ Նրանք ամեն կերպ փորձելու են գնալ առաջ, դա կլինի դիվանագիտական, թե ռազմական ճանապարհով։ Այստեղ արդեն մենք պիտի փորձենք դիմադրություն ցույց տանք, հասկանանք՝ ինչ պիտի անենք, որ այդ ամենը թույլ չտանք։

Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը:

«Ռազմական տեսանկյունից  նրանց հիմա փորձում են ճնշումներ օգտագործել Արցախի վրա, որովհետև նրանք շատ լավ հասկանում են, որ եթե պայմանական նրանք այս կամ այն փուլում գործողություններ իրականացնեն Սյունիքի ուղղությամբ, Արցախից մենք այդ պահին շատ մեծ ռազմական աջակցություն ենք ունենալու։ Այո, Արցախից մեզ օգնելու են ու եթե արդեն այլ հնար էլ չլինի, ապա Արցախից երկու ճակատ ենք բացելու։ Նրանք սա շատ լավ են հասկանում, դրա համար են փորձում հիմա Պաշտպանության բանակն այս փուլում չեզոքացնել։ Ի՞նչ են ասում։ Ասում են՝ ՊԲ պիտի չլինի։ Նրանք ամեն ինչ անում են, որ իրենց առջև դրված խնդիրները հնարավորինս արդյունավետ լուծեն»,- հավելեց նա։