Ես մահացե՞լ եմ, Սամվել Ալեքսանյանի ոճը ո՞րն ա. Ֆլեշի Բարսեղ (տեսանյութ)

Ես մահացե՞լ եմ, Սամվել Ալեքսանյանի ոճը ո՞րն ա. Ֆլեշի Բարսեղ (տեսանյութ)

Երեկ լրատվամիջոցներից մեկը նյութ էր տարածել, որտեղ ասվում էր, թե Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) հեռախոսազանգին պատասխանած անձն ասել է, թե նա մահացել է։ 

Բեգլարյանի վերաբերյալ դատական նիստից առաջ նրանից հետաքրքվեցինք՝ ո՞վ էր ասել, որ նա մահացել է, նա պատասխանեց. «Ես մահացե՞լ եմ»։

Երբ լրագրողները հիշեցրին, թե նույնատիպ պատասխան տվել էր նաեւ Սամվել Ալեքսանյանը, երբ իրեն զանգահարել էին, ասել էր՝ Ալեքսանյանը չի, Արմանն ա, Բեգլարյանն ասաց. «Սամվել Ալեքսանյանի ոճը ո՞րն ա, ամեն մարդ իր ոճն ունի։ Երեւի մարդն ասել ա, ուզել ա մահանամ կամ կատակ ա արել»։