Ինչու պատժեցին Չալաբյանին․ Փաշինյանի տեխնոլոգները հասկանում էին՝ ինչ է կատարվում

Ինչու պատժեցին Չալաբյանին․ Փաշինյանի տեխնոլոգները հասկանում էին՝ ինչ է կատարվում

Ավետիք Չալաբյանին պատժելու պատճառներ կան, որոնք քաղաքական են, իսկ այդ քաղաքական պատճառները երկուսն են։ Առաջինը Չալաբյանի անձն է՝ որպես քաղաքական հակառակորդ Նիկոլ Փաշինյանին, երկրորդը Ավետիք Չալաբյանի օրակարգն է, որը որպես հակընդդեմ օրակրագ հակադրվում է այս իշխանությունների կործանարար գործունեությանը։
Ավետիք Չալաբյանի Այս մասին քիչ առաջ Ավետիք Չալաբյանի ընտանիքի անդամների, պաշտպանական խմբի ու գաղափարակիցների կողմից հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում հայտարարեց Մենուա Սողոմոնյանը։

«Ավետիք Չալաբյանի անցած ճանապարհը, մասնագիտական հաջողությունները, կարողությունները, ունակությունները, հմտությունները, կոռուպցիոն անցյալից զերծ լինելու հանգամանքը իսկական մղձավանջ ու անհարմարություն է այս իշխանությունների համար, քանի որ Չալաբյանը իրապես մրցակից էր նրանց համար։ Չալաբյանին ու նրա նմաններին պատժելով՝ փաստորեն այս իշխանությունները փորձում են այդպիսի մարդկանց ուղղակի հեռու պահել քաղաքականությունից ու քաղաքական դաշտից։ Խնդիրն այն է, որ Փաշինյանի իշխանությունը պահպանելու հետ կապված գործունեություն ծավալող տեխնոլոգները շատ լավ հասկանում ու գիտակցում են, թե ինչ է հստակ դիրքորոշում ու օրակարգ ունենալը»,- հավելեց Սողոմոնյանը։