Մակրոնն ուզում է արդարացնել միջուկային հարձակումը․ Ֆրանսիայում տարակուսած են

Մակրոնն ուզում է արդարացնել միջուկային հարձակումը․ Ֆրանսիայում տարակուսած են

Հայտարարելով Ուկրաինայում Ֆրանսիայի համար էկզիստենցիալ սպառնալիքի առկայության մասին՝ նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է արդարացնել միջուկային հարձակումը։ Այս եզրակացությանն է հանգել «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։

«Մակրոնը բացարձակ մոլորության մեջ է, երբ խոսում է ուկրաինական հարցում Ֆրանսիայի համար «էկզիստենցիալ սպառնալիքի» մասին։ Նման խոսքերով նա կարող էր արդարացնել միջուկային հարձակումը»,- գրել է Ֆիլիպոն X սոցիալական ցանցում։

Նա խելագարություն և անպատասխանատվություն է որակել Ֆրանսիայի ղեկավարի հայտարարությունը, ով փորձում է բարձրացնել մարդկանց մեջ լարվածության և վախի մակարդակը։

Աշխարհի բոլոր ուժերը չպետք է դա անպատասխան թողնեն, եզրափակել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։