Արա Մարտիրոսյանը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում. «Նաիրի» ԲԿ

Արա Մարտիրոսյանը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում. «Նաիրի» ԲԿ

Արա Մարտիրոսյանը «Նաիրի» ԲԿ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին տեղեկացնում են «Նաիրի» ԲԿ֊ից։

«Ի պատասխան լրատվամիջոցների զանգերի` հարգելի գործընկերներ, ցանկանում ենք տեղեկանցնել, որ երեկ`դեկտեմբերի 16-ի, ժամը 16:20-ին սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել երգիչ Արա Մարտիրոսյանը: Ցուցաբերվել է համապատասխան օգնություն, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ: Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Արա Մարտիրոսյանն ունեցել է ուղեկցվող հիվանդություններ, որոնք ենթակա չեն հրապարակման: «Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն  իր ցավակցությունն է հայտնում արտիստի հարազատներին, ընկերներին և երկրպագուներին»։