Վաղը, Էդգար Ղազարյանի հետ միասին, լինելու եմ կառավարության դիմաց․ Մելիքյան

Վաղը, Էդգար Ղազարյանի հետ միասին, լինելու եմ կառավարության դիմաց․ Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էդգար Ղազարյանն առաջինը կոչնակ հնչեցրեց այն մասին, որ նախկին վարչապետ Ն.Փ.-ն հրաժարականից հետո իրավունք չունի շարունակել պաշտոնավարումը։

Այս տեսանյութում Էդգար Ղազարյանը նոր փաստարկներ է բերում ի հիմնավորումն իր պնդման և հայտարարում է, որ վաղը՝ մայիսի 4-ին, ժամը 15:00-ին լինելու է Կառավարության շենքի առջև և զրույցի է հրավիրում վերը նշված կապիտուլյանտ-ուզուրպանտին։

Նույն ժամին ես նույնպես լինելու եմ տեղում՝ Էդգար Ղազարյանի կողքին։