Փաշինյանն Ավանեսյանին ուղարկում է Ռուսաստան

Փաշինյանն Ավանեսյանին ուղարկում է Ռուսաստան

Նիկոլ Փաշինյանի հրամանով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեկտեմբերի 20-22-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն՝ Ռուս-հայկական առողջապահական ութերորդ համաժողովին մասնակցելու նպատակով։
Որոշման մեջ ասվում է․

1․Ավանեսյանին 2023 թվականի դեկտեմբերի 20-22-ը գործուղել Ռուսաստանի
Դաշնություն (Մոսկվա)` Ռուս-հայկական առողջապահական ութերորդ համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Անահիտ Ավանեսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը
հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ռուսաստանի

Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն
որոշմամբ սահմանված կարգի: