Բեռնափոխադրումների անվտանգության մակարդակը բարձրացնող ծառայություն կստեղծեն 

Բեռնափոխադրումների անվտանգության մակարդակը բարձրացնող ծառայություն կստեղծեն 

Միացյալ Նահանգներն եւ Եվրամիությունը մտադիր են համատեղ հատուկ ծառայություն ստեղծել, որը Կարմիր ծովում կուղեկցի բեռնափոխադրումներ իրականացնող նավերին, որպեսզի պաշտպանի նրանց հուսիթական շարժման զինյալների հարձակումներից։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։ Միացյալ Նահանգները նաեւ մտադիր է իր այս նախաձեռնության մեջ որպես աջակիցներ ներգրավել Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին։ Նկատենք, որ նույն խնդրի առնչությամբ էլ նախաձեռնությամբ է հանդես եկել Ռուսաստանը։

ՌԴ ԱԳ նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Նիկոլայ Կորչունովը հայտարարել է, որ հուսիթների հարձակումների պատճառով իրենց ծովային երթուղիները փոխել ցանկացող նավերը կարող են օգտվել Հյուսիսային ծովային ուղղությունից։