Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 147 մարդ

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 147 մարդ

Վերջին քսանչորս ժամում Իրանում կորոնավիրուսով վարակման 2133 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։ Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 147 մարդ։ Համավարակի սկզբից ի վեր, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 344 հազարի։ Մահացության ընդհանուր թիվը մոտենում է 20 հազարին, իսկ առողջացածների ընդհանուր թիվը մոտենում է 300 հազարի սահմանին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ի տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է մոտ 22 միլիոն մարդու։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտենում է 770 հազարին, իսկ առողջացածների ընդհանուր թիվը գերազանցել է 14,3 միլիոն մարդը։