Հայկ Մարությանը փոխել է նկարը, ինչ են գրում մեկնաբանություններում

Հայկ Մարությանը փոխել է նկարը, ինչ են գրում մեկնաբանություններում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փոխել է իր ֆեյսբուքյան էջի լուսանկարը, նախկին լուսանկարը նախընտրական էր, վրան տեղադրած էր «Իմ քայլը» դաշինիքի տարբերանշանը, նոր լուսանկարը աշխատանքային է։

Մարությանի նկարը «լայքել» է 4 հազար 2 հարյուր հոգի, 478-ը «սրտիկել» է, 38 հոգի հեռվից գրկել է քաղաքապետին, 24-ը՝ ծիծաղել, 19-ը՝ ջղայնացել, 3 հոգի «զարմացել» է, իսկ մեկ հոգի «լաց է լինում»։

Քաղաքապետի լուսանկարը մեկնաբանել է 93 հոգի, 7 հոգի, չգիտես՝ ինչո՞ւ, կիսվել է քաղաքապետի նկարով։ Հետաքրքիր են մեկնաբանությունները։ Օգտատեր Արմինե Թադևոսյանը գրել է․

«Ցեղասպանությունն ընդունած երկրների դրոշները Ծիծեռնակաբերդում դնելու գաղափարը, որ օգտատերներից մեկն առաջարկել է շատ լավ գաղափար է եւ միգուցե կշահագրգռի այլ երկրներին՝ իրենց դրոշներն էլ այնտեղ տեսնելու։ Գեղեցիկ, արտահայտիչ եւ տեսանելի ձեւ է մեր երախտապարտությունը հայտնելու, նաեվ ոչ ծախսատար», իսկ օգտատեր Ալբերտ Սարիբեկյանը առաջարկում է Ծիծառենակաբերդ տանող պողոտան անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անունով․ «Ցեղասպանության ճանաչման և դատապարտման պրոցեսը արդեն սկսվեց և հետեվողական պայքարի համար ,ծիծեռնակաբերդ տանող պողոտան պետք է Ջօ Բայդենի անունով կոչվի ,իսկ պողոտայով մեկ բոլոր այն պետությունների դրոշները կանգնեցվի որ ընդունեցին ցեղասպանությունը ։
Ընդամենը կարծիք է և շատ կուզեի արձագանք լինի»։ Օգտատեր Աննա վարդանյանը էլ սպասում է խոստումների կատարմանը․ «Սպասում ենք նախընտրական խոստումների կարարմանը»։