Նրանց համար, ովքեր արդարացնում են արցախցիների հանդեպ լկտի և ստոր դավաճանությունը

Նրանց համար, ովքեր արդարացնում են արցախցիների հանդեպ լկտի և ստոր  դավաճանությունը

Երբ Կոսովոյի սերբերին միջազգային հանրությունը խոստանում էր «խաղաղության դարաշրջան», պետք էր միայն Սերբիային դավաճանել Կոսովոյում ապրող իր սերբ եղբայրներին և վերջ` այսպես կոչված «խաղաղության դարաշրջանը» կգա Բալկաններ։ 

Սերբիան դավաճանեց Կոսովայի սերբերին, և այժմ եկվոր թուրքամետ ալբանացիները պարզապես դուրս են շպրտում իրենց հայրենիքից Կոսովոյի քրիստոնյա սերբերին:

Սա գրում եմ նրանց համար, ովքեր արդարացնելով արցախցիների հանդեպ լկտի և ստոր  դավաճանությունը, պատմում են մեզ արցախցիների իրավունքների անվտանգության վերաբերյալ «միջազգային հանրության երաշխիքների» մասին։ 

Եվ եթե չկանգնեցնենք Հայաստանում տիրող հակահայկական խելագարությունը, ապա մեզ մոտ ամեն ինչ շատ ավելի արագ, շատ ավելի վատ, սարսափելի ու արյունալի կլինի, քան Կոսովոյի սերբերի հետ եղավ։ 

Փաշինյանական իշխանությունը դա գիտի և առավել ևս զարմանալի է, երբ հայկական իշխանությունը, աչքերը չռած, կեղծ ժպտալով «զարմանում» է թուրք-ադրբեջանական  մարդակերների խոստումներից՝ մեկընդմիշտ վերջ տալ հայկական Արցախին։ 

Ամեն օր ադրբեջանական ավազակախմբեր-կազմավորումները կրակում, առևանգում և սպանում են հայերին, իսկ այս իշխանությունը նախանձելի համառությամբ անում է ամեն ինչ, որպեսզի հայասպանները բոլոր հնարավորություններն ունենան Արցախն արագ ոչնչացնելու և Հայաստանը մասնատելու  համար:

Ի դեպ, եթե ինչ-որ մեկին թվում է, թե ամեն ինչ կավարտվի Արցախով, ապա շտապում եմ հիասթափեցնել ձեզ` այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, անխուսափելիորեն տեղի կունենա նաև Հայաստանում։

Արման Աբովյան