Շոշ գյուղում մեր զորախումբն այնպիսի դիրքավորում էր վերցրել, որ բոլորը կնախաձեին․ Գրիգոր Գրիգորյանը՝ Շուշիի պաշտպանության մասին

Շոշ գյուղում մեր զորախումբն այնպիսի դիրքավորում էր վերցրել, որ բոլորը կնախաձեին․ Գրիգոր Գրիգորյանը՝ Շուշիի պաշտպանության մասին
Շոշ գյուղում մեր զորախումբն այնպիսի դիրքավորում էր վերցրել, որ բոլորը կնախաձեին․ Գրիգոր Գրիգորյանը՝ Շուշիի պաշտպանության մասին
Շոշ գյուղում մեր զորախումբն այնպիսի դիրքավորում էր վերցրել, որ բոլորը կնախաձեին․ Գրիգոր Գրիգորյանը՝ Շուշիի պաշտպանության մասին

«Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, համաճարակաբան, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը Լեռնային Ղարապաղի պատերազմի ժամանակ Ֆիզուլիի «Դժոխքի դարպասներ» անունը ստացած  դիրքում մասնակցել է պաշտպանական մարտերին, որից հետո «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» զորախմբի կազմում մասնակցել է Շուշիի պաշտպանությանը։

Շուշիի պաշտպանության թեմայով «Հրապարակը» զրուցել է Գրիգորյանի հետ։

-Ե՞րբ «Հայրենիք» ջոկատի հետ շարժվեցիք դեպի Շուշի։

-Նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը «Հայրենիք» ջոկատի կազմում ես և եղբայրս գնացինք Շուշիի արվարձաններ։ Ես որպես մարտիկ էի գնացել, իսկ եղբայրս որպես բուժծառայության պետ, սակայն ակտիվ մասնակցում էր նաև մարտական գործողություններին։ Երկրորդ օրն արդեն մարտական գործողությունների մեջ ներգրավվեցինք, որովհետև արդեն մարտական առաջադրանք տրվեց։ Ու արդեն դեպի Շուշի տանող ճանապարհների պաշտպանություն, Քարինտակ, Շոշ և այլն։

-Որտե՞ղ եք եղել։

-Մենք մի քանի դիրքերում ենք եղել՝ Շոշ, Քարինտակ և այլն։ Կոնկրետ քառակուսի էր տրվել, հերթափոխով պահում էինք:

-Այստեղ ի՞նչ տեխնիկայով էր թշնամին հարձակվում։

-Այնտեղ էլ հրետանիով, բայց արդեն կենդանի ուժի շատ մեծ կուտակումներ կային։ Այսինքն՝ մոտ 400 հոգի հետևակային կենդանի ուժի անտառում ոչնչացրեցինք, մեծ կորուստներ պատճառեցինք։ Լավ դիրքավորվել էինք, հակառակորդը չէր կարող անցել այդ տարածքը։

-Իսկ մեր կողմից կիրառվե՞լ է «Իսկանդեր»։

-Մեր կրակային զենքերով են ոչնչացվել. Կալաշնիկովի գնդացիր, ԿԱ, «Շիլկա»։ Գրագետ օգտագործվել է մառախուղի իջնելը, փակելը, օգտագործել ենք թշնամուն ոչնչացնելու համար։ Ջոկատի մեծ մասն ինտելեկտուալ պրոֆեսիոնալներ էին, որոնք զինծառայության հետ կապ չեն ունեցել, զենքն առաջին անգամ էին բռնում, բայց ի պատիվ իրենց՝ ամեն մեկը կատարում էր իր առջև դրված առաջադրանքը։


-Ի՞նչ հաճախականությամբ էին հարձակվում։ Հետևակային հարձակումը ե՞րբ եղավ, ձեր գնալու հենց նույն օրը։

-Հարձակումները մշտական բնույթ էին կրում։ Այն շրջանն էր, որ գալիս էին, իրենց մաղում-շպրտում էինք հետ։


-Հակառակորդի հարձակումներն ի՞նչ զենքերով էին ուղեկցվում, հակառակորդի թիկունքն ինչպե՞ս էր պահվում։

-Կրկին հրետանին էր, բոլոր տեսակի՝ «Գրատ», «Սմերչ», «ՏՕՍ», դրոններ։ Դիվերսիոն խմբեր, ՀՄՄ-ները թիկունքում էին սպասում, ճանապարհով պետք է մտնեին, բայց դեռ չէին մտել, հիմնականում իրենց կենդանի ուժն էր փորձում մեր դիմադրությունը ճեղքել։

-Իսկ թուրքական հատուկ ջոկատայիննե՞ր, վարձկաններ։

-Ես անձամբ չեմ տեսել։ Վարձկաններ Ֆիզուլիում կային, Շուշիի մոտակայքում չեմ տեսել։ Առաջին հերթին հեռու էին, գույներով իրենց տեսնելը, դժվար էր անտառում տարբերել

-Ե՞րբ դուրս եկաք Շուշիի մոտակայքից։

-Երբ որ հրաման ստացանք։

-Ո՞վ էր այդ ժամանակ ձեր գործողությունները համակարգում՝ թե՛ ջոկատի գործողությունները, թե՛ մարտական առաջադրանքները։

-Բոլոր մարտական առաջադրանքները տրվում և կոորդինացվում էին Արցախի պաշտպանության բանակի կողմից։ Մեր անմիջական հրամանատարն Արթուր Վանեցյանն էր։

-Ե՞րբ վերադարձաք Շուշիից։

-7-ից 8-ի գիշերը։

-Արցախի պաշտպանության բանա՞կը ձեզ հրահանգեց դուրս գալ։

-Մեզ ասեցին հերթափոխ է, մենք մեր առաջադրանքը կատարել ենք։ Ասեցին՝ «Մոտենում է մյուս խումբը, որը պետք է ձեզ փոխարինի»։

-Այդ դեպքում Փաշինյանն ի՞նչ էր խոսում, երբ ասում էր, թե Արթուր Վանեցյանը լքել է դիրքերը, փախել է։

-Դա սուտ է, լկտի սուտ է։ Ամոթ է, գետինը մտե՛ք, սենց բան մի խոսացեք։ Տեսեք, պետք էր առաջին ջոկատով հասնել Շուշի, որովհետև վիճակը ծայրահեղ ծանր էր։ Մարդիկ այստեղ նստած, չգիտեին այնտեղ ինչ է կատարվում։ Այնտեղ մոտեցող ցանկացած ջոկատն օգնություն էր այնտեղի տղեքին։ Ճանապարհները շատ էին, թշնամու զինվորները շատ էին գրոհում տարբեր կողմերից։ Նման լկտի, նենգ սուտ, ի՞նչ ասեմ, «Աստված իրեն դատավոր»։ Էդ որ ասում են՝ «Փախել է «Հայրենիք» ջոկատը», եսիմ ինչ է եղել, դա լկտի սուտ է։ Արցախցիներն են այնտեղ եղել, Պաշտպանության բանակից տղերք են եղել մեր հետ, արցախցիների ջոկատներն են եկել-միացել մեզ։ Թող գետինը մտեն էդ տղեքի մոտ։ Եթե Փաշինյանն ուզում է Վանեցյանին վիրավորել, ինքը չի՞ հասկանում, որ մեծ թվով մարդկանց է վիրավորում։ Դա զրպարտանք է, որի համար պիտի պատասխան տա։ Եթե ինքը որոշել է Վանեցյանին «կծելու» համար լկտի սուտ ասի, կամ իր թափթփուկները, պիտի հասկանան, որ Վանեցյանն այնտեղ միայնակ չի եղել։

-Ձեզ հետո քանի՞ս են միացել։

-Մեզ հետո որպես աջակցություն եկել-միացել են արցախցիներ։ Իրենք են ցանկացել գալ մեզ մոտ, տեսել են ինչպես ենք առաջադրանք կատարում, մի տեղից եկել են մեզ մոտ։ Կրկին Պաշտպանության բանակի հրահանգով, չի եղել ինքնագլուխ ոչ մի բան։ Բոլոր քայլերը կոորդինացվել են շատաբի հետ, Արթուր Վանեցյանը շտաբի հետ մշտական կապի մեջ է եղել՝ առաջադրանք, կատարել, հերթափոխ, ամեն ինչը եղել է կանոնավոր։


-Իսկ ժամկետայիններ եղե՞լ են ձեզ հետ։

-Եթե չեմ սխալվում՝ կապավորները։ Շուշին նենգաբար հանձնեցին, առանց մարտի հանձնեցին։ Ով ,որ ասում է՝ «Շուշին մարտերով վերցրին», Շուշին չէին կարող իրենք վերցնել։


-Նույնիսկ դիվերոսիո՞ն գործողություններով։

-Մի խումբ էր Շուշի մտել, սատկացրեցինք ու հետ շպրտեցինք։ Շուշին տվել են առանց մարտի, Շուշին ռմբակոծվել է, շատ է ռմբակոծվել, բայց այն, որ ասում են «Շուշին թուրքերը վերցրել են», լկտի սուտ է։


-Նոյեմբերի 9-ին ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան  գրառում կատարեց՝ նշելով, որ «Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից»։ Իսկ նրա գրառումից առաջ էլ նույն օրն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել էր գեներալ Լևոն Մնացականյանի հետ և գրառում կատարել՝ «ավելի քան մեկ օր, է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին»:

-Մեզ հանձնարարված տարածքի պաշտպանությունը ղեկավարում էր Լևոն Մնացականյանը։

-Այսինքն՝ Վանեցյանի հետ ի՞նքն էր կապի մեջ։

-Այո, Շտաբի հետ միասին։ Մնացականյանը մեքենայով շրջում էր, գալիս-ասում էր՝ «Տղեք ջան սենց, տղեք ջան նենց», «Տղեք ջան էս ճամփեն, էնտեղ էլ մի քիչ ուժեղացրեք պաշտպանությունը»։ Այսինքն՝ գիշեր ու ցերեկ աշխատանք էր տարվում, Լևոն Մնացականյանը մեքենայով շրջում էր, խորհուրդներ էր տալիս, նոր ինֆորմացիա էր տալիս, օրինակ՝ Գանձասարից են ջոկատներ գալիս։ Վահրամ Պողոսյանն իր օֆիսից գոնե մի անգամ դուրս եկե՞լ է, բացի Արայիկ Հարությունյանի, զինվորների հետ նկարվելուց ի՞նչ է արել։


-Ինչպե՞ս ստացվեց, որ Հարությունյանը Լևոն Մնացականյանի հետ հանդիպում է, այդպիսի գրառում է անում։

-Առաջին անգամ, երբ որ Ալիևն ասեց, որ Շուշին իրենցն է, այդ ժամանակ ադրբեջանական 150 թե 200 հոգանոց խումբը մոտեցել է Շուշիին, շան պես այդ խմբին սատկացրել են։ 200 հոգի փախել էին առաջ, որովհետև հետևը «կտրած էր» մեր կրակով։ Փախել էին առաջ, մտել էին, իրենք փրկվել էին։ 2 օր անց մեր զինվորները գտել էին մնացածին ու ոչնչացրել։   


-Շուշի՞ էին մտել։

-Իրենք չէին մտել, իրենք փախնելով, արանքներով, փրկվել էին։ Իրենք աmբողջ խմբին ոչնչացրել-սատկացրել էինք։ Թուրքերը ոճն ասեմ․ 500 հոգի հանեցին, քշում են, 500-ից 400-ը մաղվեցին ճանապարհին, 100-ն անցան, մտան անտառ, որակվում էր՝ «Ըհը, թուրքերը դիրք են գրավել»։ Թուրքերի համար կենդանի ուժը նշանակություն չուներ։ Մնացած 100-ից 50-ին անտառում էին սատկացնում, մնացած 50 էին փախնում, թուրքերը դա համարում էին, որ դիրք են գրավել։ Բայց այդ մնացածն էլ տեղ չէր հասնում, դրանց էլ հաջորդ քայլին էին գտնում-սատկացնում։ Ադրբեջանցիները, որ ասում էին՝ «Գրավել ենք այսինչը», իրենք չէին գրավել, ոչնչացվածների մնացորդներն էին վազում առաջ, օրինակ, մտնում են անտառ, որ կրակից փրկվեն, իրենք համարում էին՝ «Ըհը, դիրք գրավեցինք»։ Էդպիսի հայտարարությունից հետո մերոնք գտան ու սատկացրեցին։ Դրա մասին ինֆորմացիա չկար, ու ԶԼՄ-ներում մնում էր ինֆորմացիա, որ նրանք առաջ են գնացել։ Իրենք Շուշիում չեն եղել։ Դեռ նոյեմբերի 6-ին մենք դիրքերում, տղերքը դիրքերում, դրանք արդեն իրենց դավաճանական գործողությունները կատարեցին։ Ինչ վերաբերում է «Հայրենիք» զորախմբին։ «Հայրենիք» զորախումբը դուրս է եկել 7-ից 8-ի գիշերը՝ մինչև վերջ իր մարտական առաջադրանքը կատարած։

-Այսինքն՝ Ձեզ համար անակնկա՞լ էր Վահրամ Պողոսյանի գրառումը։

-Որ նույնիսկ մեզ ասում էին, մենք ասում էին՝ «Դա սուտ ա»։ Մենք չէինք հավատում, մինչև Վիտալի Բալասանյանը չհայտարարեց։ Երբ որ Վիտալի Բալասանյանը հայտարարեց, որ Շուշին ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ է, մենք նոր հավատացինք, որովհետև մենք վստահում ենք Վիտալի Բալասանյանին։ Մի բան էլ ասեմ։ Ես Ֆիզուլիի առաջնագիծ կանգնած եմ եղել, ինձ զանգելասել են՝ «Ֆիզուլին հանձնել են», ասել եմ՝ «Մենք ենք առաջնագիծ կանգնած, ո՞նց են հանձնել»։ Դրանից մեկ օր հետո զանգում-ասում են՝ «Տղերք ջա՛ն, ցավներդ տանեմ, Ֆիզուլին նորից հետ ենք վերցրել»։ Մենք առաջնագծում կանգնած, տալիս ու հետ են վերցնում, մենք տեղյա՞կ չենք։ Տղեքն ասում էին՝ «Տղե՛ք, մի՛ հավատացեք, Երևանում ինչ խոսան, մի՛ հավատացեք»։

-Ֆիզուլին ինչպե՞ս վերցրին, տեղյա՞կ եք դրանից։ Ֆիզուլին ինչպե՞ս ընկավ։

-Կրակի խտությունից բարձի, ֆիզիկապես էլ քչանում էինք արդեն։ Բայց էլի, ետնահանջ չի եղել, դիրքերը թողել են միայն հրահանգից հետո, երբ որ անհնար էր, որ այդտեղ կենդանի ուժ մնար, երբ որ մենք շրջափակման մեջ էինք, չորս կողմը թուրք էր։ Մեզ ասեցին՝ «Կարում եք, դուրս  Էկեք», այ սենց, որովհետև օգնություն էլ չկար։ «Կարում եք, դուրս էկեք, 10 կիլոմետր անցեք, 4 կողմը թուրք ա։ Եթե 10 կիլոմետր անցնեք, այնտեղից կդիմավորենք»։

-Դժվարությա՞մբ դուրս եկաք։

-Արդեն դժվարությամբ, որովհետև մենք արտաքին աշխարհի հետ կապ չունեինք, ինֆորմացիա չունեինք։ Մեր գործը կռվելն էր, մենք կռվել ենք, բայց ոչ մեկը մեզ չի ասել, որ օղակը փակում են, իմացել ենք վերջին րոպեին։

-Գիշե՞րն եք դուրս եկել, փոխհրաձագությո՞ւն էլ է եղել դուրս գալու ընթացքում։

-Ցերեկը։ Փոխհրաձգություն էլ է եղել, ռմբակոծություն էլ է եղել։ Ճանապարհին թշնամու լեշերը կային նկարահանված տեսանյութերում։ Շատ տեսանյութեր մնացին, մնացին․․․ մարդկանց հեռախոսների մեջ․․․ իրենք էլ զոհվեցին։ Գիտե՞ք, ի՞նչ կա։ Մենք, որ երկար ժամանակ ինտերնետ չենք ունեցել, մենք հետո ենք իմացել, թե այստեղ ինչ էր են խոսում՝ «Գնում ենք դեպի Բաքու», եսիմ ինչ։ Մենք, որ լսում էինք՝ մարդկանց ինչ են փոխանցում, դա արդեն մարդկանց վրա էլ է ազդում։ Ժողովրդին միտումնավոր ապատեղեկատվություն է մատուցվել, միտումնավոր։ Ամենաշատ կորուստը մենք ունեցել ենք պատերազմի առաջին 10-15 օրը, հետո արդեն մտանք պատերազմի ռեժիմի մեջ, նույնիսկ սուղ պայմաններում սկսեցինք չեղածի տեղն այլընտրանք գտնել, արդեն զինվորական ուղեղը սկսեց աշխատել։ Մենք պատերազմում էինք շատ մեծ կոալիցիոն ուժերի դեմ։ Նրանց սիրիացի վարձկանները հենց առաջին 2 օրը փախան։ Նրանց տեսքից էլ երևում էր՝ մարզահագուստներով, բոթասներով, արագ փախան։ Բայց հետո եկան մյուսները, ավելի պատրաստված։ Ես Ձեզ կոնկրետ օրինակ բերեմ։ Դիվերսիայի ժամանակ մեր երիտասարդ զինվորներին էինք բացատրում, որ «Տղե՛րք, պիտի զգույշ լինեք»։ Հնարավոր է, որ քնած լինեք, ինքնաձիգի շամփուրը ականջի մեջ դնելով սպանեն։ Տեսել էինք մի դիվերսանտի, որը զենքի ձեռքին կքանստած էր մի փոքր հեռավորության վրա։ Ջահելները կրակում էին, ասում էին՝ «Ձյաձ, մարդ չի», ասում էի՝ «Տղե՛ք, մարդ ա»։ Դիմացը կրակում էին, չէր շարժվում։ Այդպես կարողանալու համար, պետք է պատրաստված լինես։ Երկար մազերով մոջահեդ էր։ Ինքը չէր շարժվում, դիմացը կրակում էին, քթի դիամցով փամփուշտը ֆսսում էր, ինքը չէր շարժվում՝ 10 րոպե իրեն քարի տեղ դրած։ Դա սիրիացի չէր, հատուկ պատրաստված էր։      

-Ոչնչացրեցի՞ք դրան։

-Դա շատ լավ օրինակ էր մեր երիտասարդ զինվորների համար։ Նա էնպես էր իրեն պահում, որ գիշերային տեսանելության սարքով նայելիս ասում էին՝ «Չէ, ձյաձ, ոնցոր մարդ չլինի, չի շարժվում»։ Չշարժվելու համար հոգեկան պատրաստվածություն էլ պետք է ունենաս, ու վերջում ոտքի տակ խփեցինք, փախավ։ Դա ուղղակի զորքեր չէին, սիրիացիները լաչառավարի, գոռգռալով էին գործում։ Իմիջայլոց, ասեմ Ձեզ, որ դրանց էլ թուրքերը սպանեցին, որ փողը չտան, փախածների գլուխն էլ իրենք կերան։

-Հենց 7-8-ի գիշե՞րն եք վերադարձել Երևան, թե՞ Ստեփանակերտում էլ եք մնացել նոր։

-Տարբեր ճանապարհներով ենք վերադարձել Հայաստան։ Քարվաճառով եկանք, թշնամին անընդհատ հրետակոծում էր։ Մենք չենք իմացել, որ դուրս ենք գալիս, մենք գնացել ենք հանգստանալու, զենքերը մաքրել ենք, պատրաստվել ենք հաջորդ հերթափոխին։

-Ձեզ ովքե՞ր փոխարինեցին։

-Կանոնավոր բանակը։ Մենք տեխնիկա չենք ունեցել՝ տանկ, զրահամեքենա, Դ-20։ Մեզ եկան փոխարինելու։ Շոշ գյուղում մեր զորախումբն այնպիսի դիրքավորում էր վերցրել, որ բոլորը կնախաձեին։ Էնտեղ որ դուրք մտներ, սաղ-սալամաթ դուրս չէր գա։ Երկու գիծ՝ շուրջ բոլորը «կածյոլ» էինք ստեղծել, թուրքերը մի անգամ մտան, ոչնչացրինք, արդեն վախենում էին։ Նույնիսկ մառախուղն իջավ, մենք բան չէինք տեսնում, իրենք մտածում էին, որ մառախուղի տակ կմտնեն, չեն երևա, կռվի մեջ մտան ու կրակն ընկան։ Լևոն Մնացականյանը և Վիտալի Բալասանյանը նույնիսկ սուղ ռեսուրսներով այնպես էին կազմակերպում, որ թուրքերը սարսափի մեջ էին, շների պես փախչում էին։

-Վիտալի Բալասանյա՞նն էլ է համակարգել։

-Ինքն ամեն ինչից տեղյակ էր։ Մի Արցախ ու մի Վիտալի Բալասանյան, ինքն ամեն ինչից տեղյակ էր։