Կալանքի թույլտվության միջնորդություն Ազգային ժողովին չի ներկայացվել

Կալանքի թույլտվության միջնորդություն Ազգային ժողովին չի ներկայացվել

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով՝ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու (նրան մեղադրանք առաջադրելու) միջնորդությամբ։ 

1) Իրավասու մարմինները մտադիր են Սահակյանին մեղադրանք առաջադրել խուլիգանության (297 հոդվածի 
1-ին մաս) և Վլադիմիր Վարդանյանին խուլիգանական դրդումներով թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար (171 հոդվածի 2-րդ մաս): 

2) Երկու դեպքում էլ գործ ունենք ոչ մեծ ծանրության հանցակազմի հետ։

3) Խափանման միջոց կալանքի թույլտվության միջնորդություն Ազգային ժողովին չի ներկայացվել։

4) Հարվածը ինչ-որ առարկայով հասցնելու նախնական վարկածը փաստորեն հերքվել է։

5) Մեր մոտեցումն անփոփոխ է. Սահակյանի արարքում խուլիգանությունը (որպես օբյեկտիվ երևույթ) և խուլիգանական դրդումը (որպես սուբյեկտիվ երևույթ) ի սպառ բացակայում է, իսկ հարվածը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության նկատառումով»։