104 գյուղ վտանգված է․ ժողովուրդը չէր համաձայնի Խաչատուրովի ներկայությամբ հողատարածքները հանձնել թշնամուն

104 գյուղ վտանգված է․ ժողովուրդը չէր համաձայնի Խաչատուրովի ներկայությամբ հողատարածքները հանձնել թշնամուն

Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելու պատճառը Տավուշի մարզի տարածքների հնարավոր հանձնման համատեքստում է, քանի որ Խաչատուրովը դրան հակազդող գործոն է: Ադրբեջանական կողմը հավակնում է վերցնել մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող 40 հայկական գյուղի և 1-ից մինչև 2,5 կմ հետավորության 64 գյուղի տարածքներն ուղիղ նշանառության տակ պահող բարձունքներ: 

Այս մասին քիչ առաջ «Քաղաքացի լինելու բարդ խնդիրը» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Հանդիպումը, նշենք, նախաձեռնել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը։

«Տավուշի ուղղությամբ 104 գյուղում վտանգված են մարդկանց ապրելու հնարավորությունները, իսկ Գրիգորի Խաչատուրովն այն մարդն էր, որն այս գործընթացին կոնկրետ Տավուշի մարզում խանգարելու էր։ Խաչատուրովը պետականության, զինվորականության, սահմանը պաշտպանողի, խոսքից հետ չկանգնողի, ուսադիր ունենալով վարչապետի աթոռին նստածի հրաժարականը պահաջողի քաջություն ունեեցողի մարմնավորողն է: Եթե Գրիգորի Խաչատուրովի նման անհատը գտնվի Տավուշում, ապա այնտեղի ժողովուդը չի համաձայնի իր հողատարածքները հանձնել թշնամուն, առավել ևս, որ այդ մարզում ձևավորված է շատ ամուր պաշտպանական հատված»,- հավելեց նա։